շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով․ Մկրտչյան

Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով․ Մկրտչյան

Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է, և տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթևի ճանապարհով, ինչպես նաև Սիսիանից ուղղորդվում են, որ անցնեն շրջանցիկ ճանապարհով: Այս մասին հայտնել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

"Տվյալ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են, որևիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված: Հատվածը մոտավորապես 5-6 կմ է, հստակ էս պահին չեմ կարող ասել, բայց բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա",- նշել է Մկրտչյանը: 

Ինչպես հայտնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը, եռակողմ բանակցություններ են ընթանում դրական դինամիկայով և ամենաուշը երեկոյան ճանապարհը կբացվի։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

 
Նշենք, որ քաղաքացիական մեքենաներ էին մնացել շրջափակման մեջ, որոնք հանվել են ռուս խաղաղապահների ջանքեդը շնորհիվ։
 
 
 

  • Կիսվել: