շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով թշնամուն տվողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար. Մակինյան

Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով թշնամուն տվողները ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար. Մակինյան

Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։ Այս մասին իր գրառման մեջ նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

"Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում",- գրել է նա։

  • Կիսվել: