ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին նոր քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: Երկուսն էլ հրավիրվել են ՔԿ հարցաքննության, սակայն չեն կարող ներկայանալ, քանի որ գտնվում են արտերկրում: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտնեց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ երկու օրվա ընթացքում Հայրապետյանին հարցաքննության կանչելու երկու ծանուցագիր է ուղարկվել:

«Արդյունքում, Հայրապետայնի կարգավիճակը վկայից փոխվել է մեղադրյալի, որն ուղղակի իրավական առոմով ծաղր է առաջացնում, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, վարույթ իրականացնող մարդմիը տեղեկացվել է, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանում չէ մարտի 16-ից, այժմ չի էլ կարող վերադառնալ, քանի որ ավիահաղորդակցություն չկա: Առաջարկվել է հարցաքննությունն իրականացել հառավար, սակայն ՔԿ-ն այն չի դիտարկել:

«Երկու օրվա մեջ երկու ծանացագիր է ուղարկվելը և մարդու կարգավիճակը վկայից մեղադրյալ փոխելը բավարար է ասելու համար, որ գործողությունների նպատակաը հետևյալն է՝ ֆիքսել, իբրև թե մարդը չի ներկայանում քննության», - ասաց Մակինյանը՝ նշելով, որ կատարվող գործողությունները պարունակում են պաշտոնական լիազրությունները չարաշահելու տարրեր։

Փաստաբանի հավստմամբ, Հայրապետյանն արդարադատությունից թաքնվելու նպատակ չունի և կվերադառնա Հայաստան, երբ վերագործարկվեն չվերթները: Նրա խոսքով, քրեական գործը հարուցվել է ինքնիրավչության, շորթման ու անձին ազատությունից զրկելու հատկանիշներով և կապ ունի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրենի հետ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության համար:

  • Կիսվել: