հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում․ Փաստաբանը՝ M Group-ում 6-րդ վարչության գործողությունների մասին

Անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում․ Փաստաբանը՝ M Group-ում 6-րդ վարչության գործողությունների մասին

Անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում: Այս մասին «M Group» շինարարական ընկերությունում հայտնեց փաստաբաններից Ամրամ Մակինյանը, որտեղ իրավապահների գործողությունները դեռ շարունակվում են:

«Ըստ էության, կատարվում է խուզարկությանը բնորոշ գործողություններ: Անունը դրել են զննություն, բայց խուզարկություն է կատարվում: Փնտրում են առարկաներ, իրեր, խոսքը հիմնականում վերաբերում է փաստաթղթերի: Աշխատողները չեն իմացել, որ իրավունք են ունեցել այդ պահանջը չկատարել: Փաստաթղթերն առանց զննելու վերցնում են ու դնում իրենց փաթեթների մեջ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Նշենք, որ հայտնի չէ, թե ում է պատկանում շինարարական ընկերությունը: Սեփականատերը ոմն Կարեն Ավետիսյանն է, գրասենյակը գտնվում է Հյուսիսային պողոտայում: 

Հարցին՝ արդյո՞ք տնօրինությունն իրավունք չի ունեցել թույլ չտալու ոստիկանությանը գործողություններ կատարել, Մակինյանը նշեց, որ ի սկզբանե թույլ չեն տվել, սակայն արդյունքում բառի բուն իմաստով կարող էր ձեռնամարտ սկսվել ոստիկանների հետ.

«Մենք չենք գնում ձեռնամարտի, էլի փորձում ենք իրավական ճանաարհով հասնել իրավունքի պահպանմանը: Ոստիկանները հիմա հանձնարարական են կատարում»:

 

  • Կիսվել: