շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապանի ԲԿ-ի աշխատողները մի քանի օր է՝ տուն չեն գնում և խնամում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտին. փոխմարզպետ (լուսանկարներ)

Կապանի ԲԿ-ի աշխատողները մի քանի օր է՝ տուն չեն գնում և խնամում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտին. փոխմարզպետ (լուսանկարներ)

Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի աշխատողները արդեն մի քանի օր է տուն չեն գնում և հիվանդանոցում խնամում են կորոնավիրուսով հիվանդ մեր պացիենտին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեզ և գիտակցում ձեր աշխատանքի դժվարությունը ու լրջությունը: Հենց ձեր շնորհիվ է, որ մենք պատվով դուրս կգանք այս ամենից և կվերադառնանք բնականոն կյանքին. ևս մեկ անգամ շնորհակալություն ձեզ, ուժ ու եռանդ»,-նշել է նա:

  • Կիսվել: