երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կապան-Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են, միակ խնդիրը, որ լինում է եղանակային պայմաններն են․ նախարար

Կապան-Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են, միակ խնդիրը, որ լինում է եղանակային պայմաններն են․ նախարար

Կապան-Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են, միակ խնդիրը, որ լինում է եղանակային պայմաններն են։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
 
Նրա խոսքով՝ նման խնդիրներ ունեցել են նաև Սովետական Միության տարիներին․ "Հիմա նավիգացիոն ոլորտում նոր սարքավորումների գնման կարիք կա, ինչն արդեն ընթացքի մեջ է։ Այդ սարքավորումները առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը"։
 
Նշենք, որ Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։

  • Կիսվել: