երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կապալառուներին ժամանակ է տրվել ճանապարհները պատշաճ վիճակի բերելու համար

Կապալառուներին ժամանակ է տրվել ճանապարհները պատշաճ վիճակի բերելու համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածի կմ38+450-կմ48+140 և կմ62+300-կմ90+191 տեղամասեր՝ տեղում ուսումնասիրելու կատարված շինաշխատանքները։ 

Հանձնաժողովի անդամների արձանագրմամբ՝ կապալառու կազմակերպությունները պետք է մաքրեն ճանապարհին‚ վաքերում առկա աղբը‚ բերվածքները‚ որոշ հատվածներում հարթեցնեն կողնակները‚ վերանայեն որոշ ճանապարհային նշաններ։ Կապալառուներին տրվել է ժամանակ նշված աշխատանքները կատարելու համար։

  • Կիսվել: