ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մարտի 4-ին, ժամը 16:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շահումյան փողոցի շենքերից մեկի տանիքից. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հոգեբանական բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Խ. Հ., ծնված 1982 թ.) ցուցաբերել է համապատասխան օգնություն:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են տուն:

  • Կիսվել: