կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կանգառասրահները չեն մաքրվել. կա՛մ չեք աշխատում, կա՛մ հին նկարներ են ուղարկվում. Երևանի քաղաքապետի հանձնարարականը

Կանգառասրահները չեն մաքրվել. կա՛մ չեք աշխատում, կա՛մ հին նկարներ են ուղարկվում. Երևանի քաղաքապետի հանձնարարականը

«Երևանտրանս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց, որ քաղաքապետի նախորդ հանձնարարականից հետո կանգառասրահներն ամբողջությամբ մաքրվել են, այնինչ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հակառակը պնդեց:

«Չէ, չի մաքրվել, կա՛մ դուք չեք աշխատում, կա՛մ հին նկարներ են ուղարկում: Աղբի մեջ կորում են կանգառասրահները: Վարչական շրջանի ղեկավարներ, խնդրում եմ գույքագրեք ձեր վարչական շրջաններում կանգառասրահների մաքրությունը և տեղեկությունը տրամադրել «Երևանտրանս»-ին: Շատ վատ, կեղտոտ վիճակում են կանգառները: Ճիշտ է, դրանք իրենցով մի բան չեն, բայց եղածն էլ կեղտոտ վիճակում է»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի նիստին քաղաքապետը դժգոհեց կանգառասրահների մաքրությունից, նաև տեղեկացրեց, որ 2022 թվականի բյուջեում 25 միլիոն դրամի շրջանակներում գումար է հատկացվել նոր կանգառասրահների տեղադրման համար:

  • Կիսվել: