չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կանաց երթի մասնակիցները մանկական տակդիրներ են նետել ԱԺ դռների մոտ

Կանաց երթի մասնակիցները մանկական տակդիրներ են նետել ԱԺ դռների մոտ

Երեւանում կանաց երթի մասնակիցները մանկական տակդիրներ նետեցին Ազգային ժողովի դռների մոտ:

Ակցիայի մասնակից կանանցից մեկն ասաց. ՛՛Հաշվի առնելով այս շենքում դիպուկահարների թիկունքում ծվարած ՔՊ-ի 72 պատգամավորներին՝ մենք այդ հոգսն էլ ենք հոգում, ինչպես որ հոգալու ենք մեր երկիրը ոտքի հանելու հետագա բոլոր հոգսերը:

Մենք դեղատնից գնել ենք պամպերսներ` հաշվի առնելով իրենց սարսափը, իրենց վախը: Քանի որ իրենք սարասափում են հայ կանանցից, մեզնից հետո թող դուրս գան, վերցնեն, սա պետք կգա, իսկ կապիտուլյանտին 6 հատ է հասնում՛՛:

Նշենք, որ մինչ այդ կանանց երթի մասնակիցները փակել էին Դեմիրճյան եւ Պարոնյան փողոցները։

 

  • Կիսվել: