շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կան մարդիկ, որոնք ուզում են, որ միշտ լարվածություն լինի, ուստի զենքերը պետք է հավաքվեն. Սյունիքի մարզպետ (տեսանյութ)

Կան մարդիկ, որոնք ուզում են, որ միշտ լարվածություն լինի, ուստի զենքերը պետք է հավաքվեն. Սյունիքի մարզպետ (տեսանյութ)

Սյունիքում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի 7-րդ նիստը, որին մասնակցել են փոխնախարարներ, Սյունիքի մարզպետն ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն է հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգության և սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներին հրատապ լուծում տալը:

Օրակարգում է եղել նաև Սյունիքի սահմանամերձ բնակիչներից զենք-զինամթերքի հավաքումը:

«Դեկտեմբերից մարդիկ զենքեր են ստացել և չեն հանձնել: Երբեմն նրանք նաև կրակում են այդ զենքերից՝ մարդկանց գցելով խուճապի մեջ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ միշտ լարվածություն լինի, ինչն անթույլատրելի է, ուստի զենքերը պետք է հավաքվեն: Ոստիկանության և զինված ուժերի հետ համատեղ հանձնաժողով ենք ստեղծել, որպեսզի այդ զենքերը հավաքենք»,- ասել է մարզպետը:

 

  • Կիսվել: