երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի խորհրդի նիստը

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԱԺ աշխատակազմից:

  • Կիսվել: