կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի՝ թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և մեքենան մասամբ կիսակողաշրջվել է: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան, սակայն, ըստ քաղաքացիների, վնասված ասֆալտի տակով անցնում է խմելու ջրի խողովակաշար։ Այն վնասվել է ու խմելու ջուրն արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է: 
 
«Դեպքի վայր են ժամանել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վնասված ջրախողովակն իրենց հսկողության տակ չի գտնվում։

Երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է», - գրում է կյաքը։

  • Կիսվել: