չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կադրերի ռեզերվում գտնվող ԱԻՆ 99 աշխատակիցները կստանան 3 ամսվա  աշխատավարձ եւ պարգեւատրումներ

Կադրերի ռեզերվում գտնվող ԱԻՆ 99 աշխատակիցները կստանան 3 ամսվա աշխատավարձ եւ պարգեւատրումներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ Վարչապետի աշխատակազմին հատկացնել 158 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում է գրանցվել գործունեությունը դադարեցրած ԱԻՆ-ի թվով 99 քաղաքացիական ծառայող։

Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում պետական ծառայողը վարձատրվում է միայն երեք ամսվա համար` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով:

Բացի այդ,  որոշվել է կադրերի ռեզերվում գրանցված քաղծառայողներին վճարել նաև 2023 թվականի 1-ին կիսամյակի կատարողականների հիման վրա պարգևատրումները:

Ըստ այդմ, ԱԻՆ-ի 99 աշխատակիցները եւ 2023 թվականի 1-ին կիսամյակի կատարողականների հիման վրա պարգևատրում ստացող թվով 113 քաղաքացիական ծառայողները կտանան իրենց հասանելիք վարձատրությունն ու պարգեւտրումները:

  • Կիսվել: