շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
«Կա շեղում». Ինչու «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի ավարտական ակտը քաղաքապետարանը չի տալիս

«Կա շեղում». Ինչու «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի ավարտական ակտը քաղաքապետարանը չի տալիս

Երևանի քաղաքապ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկում կազմակերպել քաղաքապետարանի և «Վերածնունդ» թաղամասում կառուցապատող կազմակերպող ընկերության միջև։

Զեկուցվել է, որ կա շեղում քաղաքապետարանի թույլտվության և շինարարությունից հետո կադաստրում գրանցված տարածքի միջև. անջրանցիկ մակերևույթը գրանցվել է որպես տերասա, իսկ ըստ համաձայնեցման ներկայացվել է՝ նշելով որպես հասարակական նշանակության տարածքներ։

«Պետք է հասկանանք հետաքրքիր շանտաժի մեթոդը, որ մեր դեմ կիրառվում է, որովհետև, օրինակ, Երևանում շատ շենքեր կան, որ ավարտական ակտ չունեն, մարդիկ ապրում են տարիներով։ Բազմաթիվ խնդիրներով շենքեր կան։ Ու ոնց հասկանում եմ՝ բնակիչներին չեն թողնում ներս մտնել այն տրամաբանությամբ ու պայմանով, որ մեզ ենթարկում են շանտաժի, թե այ, տվեք [կատարողական ակտ], թե չէ չենք թողնելու»»,- ասել է նա. «Մենք տեսել ենք, թե ինչպես է այս մեթոդով տարբեր թաղամասերում մանկապարտեզի և դպրոցի տեղը ևս մեկ շենք կառուցվել, այլևս նման բաներ թույլ չենք տալու»,- հայտարարեց Ավինյանը:

Նշենք, որ խոսքը «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի մասին է: Մնացած 6 մասնաշենքերի ավարտական ակտերը տրված են: Այս պահին բնակիչները մնացել են երկու քարի արանքում, քանի որ կառուցապատողի եւ քաղաքապետարանի միջեւ անհամաձայնությունների պատճառով իրենք չեն կարողանում ստանալ ավարտական ակտ եւ բնակվել շենքում, որի կառուցապատումն սկսվել է դեռեւս 2019 թվականից:

  • Կիսվել: