շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Լոռու ու Տավուշի մարզերի գետերում 35 սմ ջրի մակարդակի նվազում  է գրանցվել. Սանոսյան

Լոռու ու Տավուշի մարզերի գետերում 35 սմ ջրի մակարդակի նվազում է գրանցվել. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրավիճակը՝ հայտնելով, որ երրորդ օրվա աշխատանքները վերսկսում են։

«Երեկ երեկոյան տեղումներ ունեինք, բայց այնուամենայնիվ լուսաբացին նախորդ օրվա համեմատությամբ 35 սմ գետում ջրի մակարդակի նվազում ունենք,  ինչը հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը: Երեկ երեկոյան կրկին աշխատանքների բաժանում ենք իրականացրել տարբեր հատվածներում տարբեր ուղղություններով՝ երկաթգիծ, ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, քաղաքի մաքրման աշխատանքներ, գույքագրման աշխատանքներ, սննդի մատակարարման աշխատանքներ:

Թիմերը բաժանված են, յուրաքանչյուրն իր աշխատանքով փորձում է իրեն տրված հանձնարարությունն իրականացնել»,-ասել է նախարարը:

Նշենք, որ Գնել  Սանոսյանը աղետի գոտում է և անձամբ է հետևում աշխատանքներին:

  • Կիսվել: