երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ջրային պարեկային ծառայության նավը որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել. ՆԳՆ-ից հերքել են շրջանառվող լուրը

Ջրային պարեկային ծառայության նավը որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել. ՆԳՆ-ից հերքել են շրջանառվող լուրը

Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, թե Ջրային պարեկային ծառայության նավը հարվածել է ձկնորսներից մեկի նավակին, ինչի արդյունքում այն շրջվել է, իսկ ձնկորսները հրաշքով փրկվել են։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից:

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվել են ուսումանսիրություններ։ Ջրային պարեկային ծառայության նավը ջրային որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել։ Ջրային պարեկները գործել են իրենց իրավասության շրջանակներում»,- հայտնեց Սարգսյանը:

  • Կիսվել: