ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Փետրվարի 17-ին, ժամը 04։00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհէ բռնկվել Ջրառատ գյուղի Վ․ Սարգսյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:58-ին, մարվել՝ 07։38-ին։ Այրվել է վագոն-տնակը։

  • Կիսվել: