երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Ջրափրկարարները օգնել են հեծանվանավակով քաղաքացուն, որը չի կարողացել ինքնուրույն մոտենալ ափին

Ջրափրկարարները օգնել են հեծանվանավակով քաղաքացուն, որը չի կարողացել ինքնուրույն մոտենալ ափին

Հուլիսի 12-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
 

Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Դ․ Մ․-ին (ծնված 2008 թ․):

  • Կիսվել: