«Ջրահեռացման ոլորտում ավելի մեծ ծավալի աշխատանքներ կարվեն». նախարար
Նախատեսում ենք ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ առաջիկայում փոփոխություններ կլինեն։
Նրա խոսքով՝ հիմնական խնդրահարույց հատվածներում ուսումնասիրություններ են իրականացնում.
«Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացմանն ուղղված ֆինանսական միջոցները պլանավորած է 2026 թվականին ավելացնել։ Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար»,- նշեց նախարարը։