Ջորջ և Ամալ Քլունիները 100 հազար դոլար կհատկացնեն Բեյրութին
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, որոշել են 100 հազար դոլար նվիրաբերել լիբանանյան բարեգործական կազմակերպություններին, որոնք հզոր պայթյունից հետո օգնություն են ցուցաբերում Բեյրութի բնակչությանը: Տեղեկությունը հայտնում է Variety-ն։
Ամալ Քլունին ծնվել է Լիբանանում, նրա ընտանիքը երկիրը լքել է քաղաքացիական պատերազմի տարիներին։
«Մեզ խորապես մտահոգում է Բեյրութի բնակիչների ճակատագիրը», - ասված է ամուսինների հայտարարության մեջ:
Գումարը կփոխանցվի երեք կազմակերպության, որոնք այժմ աշխատում են Լիբանանում (Կարմիր Խաչ, Impact Lebanon և Baytna Baytak)։ Ամուսինները հուսով են, որ ուրիշներն էլ կարձագանքեն Լիբանանի ժողովրդին օգնելու կոչին։



