Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ Այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ ստուգումներ էր իրականացանում։
Ծառուկյանին Քննչական կոմիտե են բերել նոր հարցաքննության, սակայն այս պահին փաստաբանը չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին այսօր հրավիրել Քննչական կոմիտե։
«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում։ Հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է»,– ասաց Սարգսյանը։
Քննչական կոմիտեի բակում հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, որոնք ծափերով ողջունեցին Ծառուկյանին։



