Մենք չենք կարող մրցակցել Եվրոպայի շուկայում գտնվող Նորվեգիայի, Թուրքիայի, Դանիայի հետ. Ձկնաբույծ
«Ձկներին կերակրում ենք, բայց արտադրությունը փակ է, չի գործում»,-կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ձկնաբույծ Լևոն Սևոյանը։
Նա հայտնեց, որ խնդիր կունենան ինքնարժեքի և մնացած հարցերում։
«Մենք չենք կարող մրցակցել Եվրոպայի շուկայում գտնվող որոշ արտադրությունների՝ Նորվեգիայի, Թուրքիայի, Դանիայի հետ»,- ասաց Սևոյանը՝ հավելելով, որ տեղական ապրանքի ինքնարժեն այլ է։
Նա հայտնեց, որ Հայաստանում ձկանբուծությունը զարգացավ 2014 թ-ից հետո, երբ նորվեգիական ձկնաբուծական ընկերությունների մուտքը ՌԴ փակվեց։
Պատասխանելով հարցին, թե փոքր քանակով արտահանումը խնդիր կլուծի՝ Սևոյանը պատասխանեց.
«Տարեկան հայաստանից արտահանվել է 10-15 հազար տոննա ձուկ և փոքր քանակ տանելով՝ չեմ մտածում, որ ինչ որ հարց կլուծենք մարդկանց համար»։
Նա հայտնեց, որ վարկեր մարելու խնդիր ունեն, աշխատավարձի հարցեր կան, քանի որ մայիսից չեն կարողացել ձուկ արտահանել։
Նա հայտնեց, որ առկա շուկան կարող ա սպառել եղած ձկան 10 %-ը, իսկ ձուկը տեղափոխելու ժամկետը 10-16 օր է, և դժվար է արտահանել։



