Ջերմուկում կանցկացվի ամանորյա բացօթյա համերգ և սուրբծննդյան տոնավաճառ
Ջերմուկ քաղաքում դեկտեմբերի 30-ին և 31-ին կանցկացվի Ամանորյա բացօթյա համերգ և Սուրբծննդյան տոնավաճառ։ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով միջոցառումը տեղի կունենա քաղաքի ըմպելասրահի հարևանությամբ։
Դեկտեմբերի 30-ին գլխավոր բեմում ելույթներով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն Հայրապետյան Ջազ քառյակը, Լավ Էլի բենդը, Գարիկը և Սոնան, DJ Guevo-ն, իսկ դեկտեմբերի 31-ին Տիեզերք բենդը և Հող Արթուն նախագիծը։ Կներկայացվեն նաև հեղինակային երգի կատարումներ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։
Երկու օրերին կկազմակերպվի Սուրբծննդյան տոնավաճառ՝ տեղի արվեստագետների աշխատանքներով և արտադրանքով։
Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: