չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ջերմաստիճանը կնվազի մինչեւ -27 աստիճան

Ջերմաստիճանը կնվազի մինչեւ -27 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում`19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի մարզում՝ մինչև -27 աստիճան։

  • Կիսվել: