շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, ապա 5-8 աստիճանով կնվազի

Ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, ապա 5-8 աստիճանով կնվազի

Երևան քաղաքում hունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում hունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 8-9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 10-ին, 12-13-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 9-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հունվարի 10-13-ին աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

  • Կիսվել: