ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

 Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին, 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Մարզերում հունիսի 27-ին կեսօրից հետո, հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ի և 2-ի գիշերը, կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ:

  • Կիսվել: