ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Ջերմահարվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Ջերմահարվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Ապրիլի 26-ին, ժամը 09:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 1/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Սիմա Մ., ծնված 1998 թ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին, մարվել՝ 09:39-ին: Ամբողջությամբ ջերմահարվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահը՝ մասամբ: 

  • Կիսվել: