երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջավախքցիները մասնակցել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին

Ջավախքցիները մասնակցել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին

«Գրանդ Մուր» կոնֆերանսների դահլիճում հունիսի 17-ինտեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ «Մեծամասնությունը փոքրամասնության մեջ, փոքրամասնությունը մեծամասնության մեջ» խորագրով համաժողովը նախաձեռնել է ՄԱԿ-ի ստաժոր Քրիստինե Մարաբյանը և կազմակերպել «Բաց սահմաններ» ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի ՄԻՀՄ ֆինանսավորմամբ, գրում է jnews.ge-ն:

Համաժողովն իրականացվել է «Տեղեկատվությունը՝ որպես ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարի արդյունավետ միջոց» ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը հրավիրված էին Ջավախքում բնակվող տարբեր էթնիկ խմբերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Խոսքով հանդես եկան բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները, խոսեցին իրենց էթնիկ խմբի և իրենց առջև ծառացած խնդիրների մասին։ Դրան հաջորդեց քննարկում։

Համաժողովին զուգահեռ անցկացվեց ֆոտոմրցույթ, որը հայտարարվել էր նախապես։ Մրցույթին մասնակցում էր 17 լուսանկար, համաժողովի մասնակիցների անանուն քվեարկությամբ որոշվեցին 3 լավագույն լուսանկարները, որոնց հեղինակներն են Բորիս Ղարսլյանը (1-ին և 2-րդ տեղ) և Շողիկ Ռայիսյանը (2-րդ տեղ):

 

  • Կիսվել: