ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ջանք ու եռանդ չպետք է խնայել սահմանված նշաձողերին հասնելու համար. Վայոց ձորի մարզպետն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն

Ջանք ու եռանդ չպետք է խնայել սահմանված նշաձողերին հասնելու համար. Վայոց ձորի մարզպետն այցելել է ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն

ՀՀ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչություն, հայտնում են մարզպետարանից:

Կարևորելով ԱԱԾ աշխատակիցների դերը պետության անվտանգության ապահովման, ամրապնդման և ռիսկերի կանխարգելման գործընթացներում՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշեց , որ այս համակարգի աշխատանքը պահանջում է բարձր արհեստավարժություն, մեծագույն պատասխանատվություն և շրջահայացություն, և ջանք ու եռանդ չպետք է խնայել սահմանված նշաձողերին հասնելու համար:

Մասնագիտական օրվա առթիվ մարզպետը շնորհավորեց ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներին՝ ցանկանալով խաղաղ և անվտանգ ծառայություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և կայունության, ներքին և արտաքին անվտանգային մարտահրավերների դիմակայման:

Այնուհետև մի խումբ աշխատակիցներ մասնագիտական պարտականությունները պատշաճ մակարդակով և բարեխիղճ կերպով կատարելու համար մարզպետի կողմից արժանացան պատվոգրերի:

  • Կիսվել: