ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է աշխատանքը

Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է աշխատանքը

Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ, հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը, Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։

 

«Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն՝ միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին:

Հաշվի առնելով COVID-19-ի տարածման շարունակական վտանգը՝ դեսպանություն մուտք գործող անձիք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ»,- նշված է դեսպանության հայտարարությունում:

  • Կիսվել: