երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն

Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն

Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

 

  • Կիսվել: