չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իտալիան երկարաձգել է 16 երկրների, ներառյալ Հայաստանի համար մուտքի արգելքը

Իտալիան երկարաձգել է 16 երկրների, ներառյալ Հայաստանի համար մուտքի արգելքը

Իտալիան երկարաձգել է 16 երկրների, ներառյալ Հայաստանի համար մուտքի արգելքը: Այս մասին հայտնում է Live Italy-ն:

Ըստ աղբյուրի, Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Փոքր մաս են կազմում նավով Իտալիա ժամանող փախստականները, որոնց, որքան էլ պարադոքսալ է,  ավելի հեշտ է վերահսկելը, քան այն օտարերկրացիներին, որոնք շարունակում են ժամանել Իտալիա՝ պահպանելով կանոնները:

Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ նման դեպք տեղի է ունեցել Բանգլադեշից ներգաղթյալների հետ, որոնք ապրում և աշխատում են Իտալիայում։ Արդյունքում երկրից բոլոր չվերթները արգելափակվել են, և Բանգլադեշն ընդգրկվել է 16 երկրների ցուցակում (սկզբում դրանք 13-ն էին), որոնցից արգելված է Իտալիա ժամանել:

Այսպիսով,  Բանգլադեշից բացի, արգելված է Հայաստանի, Բահրեյնի, Բրազիլիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չիլիի, Քուվեյթի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Օմանի, Պանամայի, Պերուի, Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիների մուտքը Իտալիա։ Ցանկում ավելացել է ևս երեք երկիր՝ Չեռնոգորիա, Սերբիա և Կոսովո։

  • Կիսվել: