հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կտեղադրվի

Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կտեղադրվի

Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

Նա նաև նշել է. «Ստացվել է թույլտվություն, համապատասխան մակետը մշակվել է, և մենք հիմա սկսել ենք դրամահավաք՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման, բացման համար: Այն նախատեսված է տեղադրել Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում: Այնտեղ քաղաքապետ փոխվեց, մեզ թվում էր, թե խնդիրներ կլինեն, սակայն, փառք Աստծո, բոլոր հարցերը կարգավորված են»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: