շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իշխող ուժը չի երաշխավորում, որ գոնե 2 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա. Ղազինյան

Իշխող ուժը չի երաշխավորում, որ գոնե 2 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա. Ղազինյան

Իշխող ուժը չի երաշխավորում, որ գոնե երկու տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանա, իսկ Սամվել Կարապետյանը 10 տարի չի թանկացրել և հայտարարել է, որ ևս 10 տարի չի թանկացնելու այն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ազգային ժողովի նիստում երկու անգամ և մեկ անգամ հանրային հեռուստաընկերության եթերում հարց է հնչել՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ գոնե երկու տարի հոսանքը չի թանկանալու, իշխող ուժը չի կարողացել երաշխավորել։

Եթե ժողովրդի համար նորմալ է, որ իշխող ուժը, որը վերցնում է ՀԷՑ–ի կառավարումը, չի կարող երաշխավորել, որ երկու տարի էլեկտրաաէներգիայի սակագինը չի թանկանա, ապա՝ մեկնաբանություն չունեմ...»:

 

  • Կիսվել: