երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իշխանասարում իրավիճակը հանգիստ է, խայտառակ բաներ են գրել՝ ես ամեն մի քայլին հետևում եմ․ Իշխանասար վարչական շրջանի ղեկավար

Իշխանասարում իրավիճակը հանգիստ է, խայտառակ բաներ են գրել՝ ես ամեն մի քայլին հետևում եմ․ Իշխանասար վարչական շրջանի ղեկավար

Իշխանասարում իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտնել է Իշխանասար վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանը։

«Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ մի կրակոց չկա։ Մեր ամբողջ նախիրը հիմա էլ այդ դաշտերում է: Խաղաղապահ զորքերը նստած են, խայտառակ բաներ են գրել, ես ամեն մի քայլին հետևում եմ», - նշեց Պետրոսյանը։

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց։

  • Կիսվել: