կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:05-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:05-ի դրությամբ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20:05-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:

՛՛Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված  է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: