չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:15-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:15-ի դրությամբ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Սպիտակի և Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։

Դիլիջանի ոլորաններում և Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: