չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 18:20-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 18:20-ի դրությամբ

Մարտի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:

՛՛Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան, Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: