շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 16 000-ը, ինչը վիրուսի հետևանքով մահվան դեպքերի հակառեկորդ է համարվում։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, գրում է RIA Novosti գործակալությունը։

Նա նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի 2667 նոր վարակակիր, իսկ մահացածների թիվը հասել է 235-ի։

Փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296 273-ի, մահացածների թիվը՝ 16 147-ի: Այս պահին ապաքինվածների թիվը հասել է 257 019-ի։

Համաճարակաբանական իրավիճակն Իրանում զարգանում է թռիչքաձև. մարտի վերջին ապրիլի սկզբին անցնելով վարակի ալիքը (օրական ավելի քան 3 հազար դեպք), երկիրը մայիսի սկզբին արձանագրել է հազարից պակաս դեպք, որից հետո իրավիճակը կրկին սկսել է վատթարանալ։ Ըստ աղբյուրի, հունիսի սկզբին վարակելիության նոր ռեկորդ է սահմանվել, որը գերազանցել է մարտյան ցուցանիշը: Դրա հետ մեկտեղ վերջին ամսում զգալիորեն աճել է մահացությունը՝ երկնիշից հասնելով եռանիշի։

  • Կիսվել: