ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել ՌԴ-ի 196 քաղաքացի. դեսպանատուն

Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել ՌԴ-ի 196 քաղաքացի. դեսպանատուն

Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել 196 Ռուսաստանի քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից։

Նշվում է, որ նրանց մեծ մասը Իրանի Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցներն են։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարությանը, մեր անվտանգության մարմիններին և Իրանի ու Հայաստանի ղեկավարությանը այս գործողությունն իրականացնելու համար։ Տեղում մնում է մոտ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարողանում լքել տարածքը», – ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Հաղորդվում է նաև, որ դեսպանատան դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համակարգմամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացիներին:

 

  • Կիսվել: