կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանական ընկերությունները սկսել է Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման աշխատանքները

Իրանական ընկերությունները սկսել է Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման աշխատանքները

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։ Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն։ 

Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է վերակառուցել 32կմ ճանապարհ‚ կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց, ինչի արդյունքում նշված հատվածը կհամապատասխանեցվի մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերին։

  • Կիսվել: