շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանահայության ներկայությունը՝ Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրություններին

Իրանահայության ներկայությունը՝ Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրություններին

Իրանի Իսլամական խորհուրդարանում Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրությունը կատարվում է Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ զրադաշտականներն ու Հրեաներն ունեն մեկական ներկայացուցիչ, ասորի և քաղդեացի քրիստոնյաները՝ մեկական, իսկ Իրանի հարավից և հյուսիսից հայ քրիստոնյաները՝ մեկական ներկայացուցիչ, գրում է parstoday.ir-ը:  

Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քարոզարշավում Իրանահայ համայնքի երկու ընտրամասերում ներկայացված են 7 թեկնածուներ:

Թեհրանի և հյուսիսային Իրանահայության ընտրամսում ներկա են 4 թեկնածուներ, պարոնայք Արա Շահվերդյանը, Ալեքս Կարապետյանը, Ժոզեֆ Ամիրյանը և Սևան Սոհրային:

Իսկ Սպահանի և հարավային Իրանահայության ընտրամասում ներկա են 3 թեկնածուներ՝ պարոնայք Գեղարդ Մանսուրյանը, Արման հովսեփը և Էմին հովսեփը:

Իրանի իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների քարոզարշավը կավարտվի ընտրություններից 24 ժամ առաջ, իսկ ընտրությունները կկայանան մարտի 1-ին։

 

  • Կիսվել: