երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները կայցելեն Հայաստան

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները կայցելեն Հայաստան

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել գործընկերոջս՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: 
 
«Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ լավագույն բարեմաղթանքներս եմ հղել Իրանի բարեկամ ժողովրդին։
 
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
 
Առանձնահատուկ ընդգծել եմ Հայաստանի և Իրանի միջև հաստատված դարավոր բարեկամական և փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաև ամուր պատմական և մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Այս առումով երկուստեք կարևորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։
 
Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնեց, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները»,- գրել է Հայրապետյանը։

  • Կիսվել: