ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Իրան-Հայաստան առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնվում է

Իրան-Հայաստան առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնվում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեսակալ Ավագ Ավանեսյանի և Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ, Իրանի առևտրի փոխնախարար և Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումը հույս է հայտնել, որ կողմերի հետևողական ջանքերով կընդլայնվեն երկու երկրի առևտրային և տարածաշրջանային համագործակցությունները, գրում է parstoday.com-ը:

Համիդ Զադբումը հավելել է. «Այս տարեվերջին կսկսենք ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները:  Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահման Իրանի հետ, հանդիսանալով դարպաս դեպի ԵԱՏՄ: Հետևաբար, Իրանն ու Հայաստանը կարող են լիարժեք օգտվել այս հնարավորությունից»: Այս մասին հաղորդել է  ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի առևտրի զարգացման կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչությանը:

ՀՀ  էկոնոմիկայի նախարարի տեսակալ Ավագ Ավանեսյանն առաջարկել է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել երկու երկրի սահմանին առկա տրանսպորտային խնդիրների վերաբերյալ:

Թեհրանում ՀՀ դեսպանը կոչ է արել կիրառել «ապրանք ապրանքի դիմաց» մեխանիզմը և առաջիկայում Հայաստանի գազի պարտքը փակել  Իրանին տրամադրվելիք անհրաժեշտ ապրանքներով:

  • Կիսվել: