շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրականացվում են հետազոտություններ՝ ՀՀ ներթափանցած կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով. ԱՆ

Իրականացվում են հետազոտություններ՝ ՀՀ ներթափանցած կարմրուկի հետագա տարածումը կանխելու նպատակով. ԱՆ

Վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

՛՛Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի:

Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել դեպքեր, որոնց ուղղությամբ իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ երկիր ներթափանցած վարակի շրջանակները հստակեցնելու և հետագա տարածումը կանխելու նպատակով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: