ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրականացվելու է հանրահավաք՝ ի աջակցություն Արմեն Դարբինյանի

Իրականացվելու է հանրահավաք՝ ի աջակցություն Արմեն Դարբինյանի

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմը, ուսանողները և շրջանավարտներն իրենց խորը վրդովմունքը և անհամաձայնությունն արտահայտելով համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հանդեպ գործող վարչակազմի կողմից իրականացվող ճնշումների նկատմամբ՝ փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին՝ ՀՌՀ-ի հիմնական մասնաշենքի առջև, իրականացնելու են հանրահավաք՝ ի աջակցություն համալսարանի և Արմեն Դարբինյանի»։

  • Կիսվել: