ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իր գյուտերի շնորհիվ Չերնոբիլում հազարավոր կյանքեր փրկած, մոլորակագնացների նախահայր գիտնական Քեմուրջյանը այսօր կդառնար 100 տարեկան

Իր գյուտերի շնորհիվ Չերնոբիլում հազարավոր կյանքեր փրկած, մոլորակագնացների նախահայր գիտնական Քեմուրջյանը այսօր կդառնար 100 տարեկան

Այսօր՝ հոկտեմբերի չորսին, լրանում է հայ ականավոր գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակը։  Նա հայտնի է իր բազմաթիվ գյուտերով և աշխատություններով տիեզերագնացության Մեծ գիտնականը համարվում է լուսնագնացների, մարսագնացների և առհասարակ մոլորակագնացների նախահայրը։

Իսկ ահա 1988 թվականի Չերնոբիլյան ատոմակայանի պայթյունից հետո Քեմուրջյանի գյուտի շնորհիվ հնարավոր դարձավ փրկել հազարավոր կյանքեր։

Պայթյունից հետո խնդիր առաջացավ տարածքը մաքրել ռադիոակտիվ թափոններից, բայց քանի որ այդքան բարձր ռադիոակտիվ ֆոնին աշխատելը մարդկանց կյանքի համար ուղղակի վտանգ էր ներկայացնում, Չերնոբիլ մեկնած մեր հայրենակիցը առաջարկում է այդ աշխատանքը կատարել հատուկ ռոբոտների միջոցով, որոնց նախագծմումն էլ սկսում է հենց ինքը։ Ընդամենը 15 օր է պահանջվում այդ ռոբոտները նախագծելու և պատրաստելու համար։ Նրանք բարձր ռադիոակտիվ ֆոնի պայմաններում աշխատում են շուրջ 200 ժամ և տարածքը մաքրում մոտ 90 տոննա ռադիոակտիվ թափոններից՝ փրկելով 1000 մարդու կյանք։

Ալեքսանդր Քեմուրջյանի ստեղծած СТР-1 ռոբոտը

Հատկանշական է, որ այդ ռոբոտները նախագծելիս հայ գիտնականը օգտագործել է իր նախորդ գյուտերի և աշխատություններից տվյալները՝ մասնավորապես մոլորակագնացների ստեղծման իր աշխատությունների փորձը։

  • Կիսվել: