ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ. Ավինյան

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ. Ավինյան

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:
 
Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
 
Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
 
Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր:
 
Նախագծի հեղինակ՝ Storaket Architectural Studio՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: