ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինքնավարության սահմանափակում չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Ինքնավարության սահմանափակում չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

«Եթե մի պահ պատկերացնենք, որ բուհի Հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լինեն միայն համալսարանականներ, ապա կսկսվի անառողջ պայքար, քանի որ այն բարձրագույն մարմին է և օժտված է լիազորություններով, և պարզ է, որ այդ կազմի անդամները շահերի բախում կունենան ռեկտորի հետ։ Եթե լինեն նաեւ կառավարության ներկայացուցիչներ, ես կարող եմ որևէ բան պահանջել կառավարությունից, իշխանությունից և պնդել, որ եթե մասնակցում են բուհի կառավարմանը, ապա պետք է նաև աջակցեն, օգնեն: Եվ ես այդտեղ ինքնավարության սահմանափակում չեմ տեսնում»,-այս մասին այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

Փաստորեն, ըստ Գեւորգյանի, ռեկտորի պաշտոնը պետք է նշանակովի լիներ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրական ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի դեմ, որն առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է:

  • Կիսվել: